ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Արալեզ գյուղի բնակչուհի, 2002 թ. ծնված Թամարա Օհանյանը հայտնաբերվել է։

Նա հոկտեմբերի 2-ին, ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևան քաղաքի երկաթգծի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքից Թ. Օհանյանը հայտնաբերվել և տեղափոխվել է Արարատի բաժին, որից հետո հանձնվել է ծնողների հսկողությանը:

Վերջինս հայտնել է, որ շրջել է Աբովյան, Արմավիր և Երևան քաղաքներում: