Ֆեյսբուքյան օգտատեր Կոնստանտին Տեր-Նակալյանն իր էջում գրել է.
Իմ ծանոթների միջոցով փորձել եմ ճշտել, թե ի՞նչ է կատարվել Նոյեմբերյանի զորամասում, որը հանգեցրել է զինվորի զոհվելուն, բացի դրանից, ի՞նչ է հիմա կատարվում:
Ուրեմն զինվորը կառաուլում ա եղել և սպանվածը ու դիվիզիոնից էլի մի զինվոր մոտեցել են չգիտեմ ինչ հարցով ու վիճաբանություն է սկսվել: Վեճը թեժացել է ու սպանվողը՝ սպանողին է հայհոյել, սպանող՝ը սպանվողին, իսկ հետո սպանողը սպառնացել է, որ կկրակի, սպանվողն էլ, թե բա չես կրակի․․․ բանը հասել է նրան, որ սպանվողը հայտարարել է մոտավորապես հետևյալը «Չկրակողի մորը․․․․», նա էլ կրակել ա:
Սա կոնկրետ միջադեպի մասով, բայց հիմա արդեն զարգացումները այլ հարթությունում են: Հիմա որոշ «իրավապաշտպաններ» ու ուժեր երկու ֆռոնտով խաղ են սկսել՝ համ մեխին են խփում, համ նալին:
Հիմա համ փորձում են տարածել տեղեկատվություն, թե սպանողին խոշտանգել են ու ստիպել են, որ մեղքը իր վրա վերցնի ու տարբեր ասեկոսեներ են տարածում, թե իրականում այլ հանգամանքներ են եղել, համ էլ զոհվածի կողմին են հրահրում, էլի ապատեղեկատվություն տարածելով, որ իրենց որդուն սպանողին ուզում են աատ արձակել, էս պատմությունը կոծկել, իրական մեղավորներին պաշտպանել: Ընդ որում, ՄԻՊ-ը հերքել է, որ սպանողը խոշտանգված է, սպանողն էլ ընդունել է, որ ինքն է սպանել:
Էլի եմ կրկնում, ամեն առանձին վերցված զինվորի ու ընդհանրապես մարդու մահը ողբերգություն է, էլի եմ ասում, սրտիցս արյուն է կաթում էս պատմության համար, բայց ակնհայտ ա, որ ոմանք ուզում են պխտոր ջրում ձուկ բռնեն՝ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով ու դրա համար չեն կանգնում ոչ մի պիղծ քայլի առաջ և հրահրում են հանրային դժգոհություն:
Սպանության հանգամանքները արդեն գիտեք, ֆեյսբուքն էլ դեմներդ ա, նայեք քննարկումներին ու ինքներդ հետևություններ արեք: