Հին Եգիպտոսում սեռական հարաբերություններ ունենալու ամենաթեժ շրջանը համարվել է հուլիս-օգոստոս ամիսները, երբ եղանակի ջերմությունը գտնվում է իր ամենաբարձր աստիճանին:

Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի գիտնականները այս հետևության են եկել Եգիպտոսի Դախլա  Օազիսում գտնվող գերեզմանատան հնէագիտական աշխատանքների ժամանակ, որը շուրջ 1,800 տարվա պատմություն ունի: Օազիսը գտնվում է Կահիրեից 720 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևելք: Գերեզմանատանը թաղված մարդիկ ապրել են Խելիս հին քաղաքում, որի բնակչության թիվը հասել է մի քանի հազարի: Այս մարդիկ ապրել են այն ժամանակ, երբ Եգիպտոսը գտնվում էր Հռոմի տիրապետության ներքո, երբ քրիստոնեությունը տարածվում էր, սակայն դեռևս հին եգիպտական հավատալիքները վառ էին մնացել:

Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել 765 գերեզմանատուն, այդ թվում նաև 124 մարդկանց մնացորդ,որոնք շատ լավ են պահպանվել, ինչը հնարավորություն է տվել գիտնականներին որոշել նրանց մահացածների տարիքը: Գիտնականներին հաջողվել է բացահայտել նաև թաղման ամիսը, քանի որ գերեզմանները ուղղված են արևածագի կողմ:

Արդյունքները ցույց են տվել,որ ծնդդյան պիկ շրջանը եղել է մարտ-ապրիլ ամիսներին, որից էլ գիտնականները ենթադրել են, որ սեռական ակտիվության թեժ շրջանը եղել է հուլիս- օգոստոս ամիսները, երբ Դախլա Օազիսի ջերմությունը հասնում է 40 աստիճանի Ցելսիուսի սանդղաքով:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել նաև, որ երեխաներով հղի կանանց մահվան պիկ շրջանը եղել է մարտ-ապրիլ ամիսները: Այս մասին նշում է Huffington Post-ը: