Սփյուռքի մի շարք գործիչներ, այդ թվում՝ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» վերնագրով ստորագրահավաք՝ change.org կայքում կոչ անելով Հայաստանի իշխանություններին փոփոխություններ ձեռնարկել արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում:
Պետք է զգույշ լինենք, որ չխանգարենք երկրում տեղի ունեցող փոփոխություններին. Հովհաննես Ազոյան
Դերասան Հովհաննես Ազոյանը ողջունում է այս նախաձեռնությունը: «Եթե նույնիսկ իշխանությունը որոշում չի կայացրել ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու, ապա սա զսպաշապիկներից մեկը կլինի»,- նշեց դերասանը: