«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն իր ղեկավարած գերատեսչության աշխատանքները գնահատելու նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծել, որի կազմում ընդգրկված անձանց մի մասին նա իր գրպանից է վճարելու։ Այս հանգամանքը նա հաստատել է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում։
Նախարարից հետաքրքրվեցինք նաև՝ ճի՞շտ է, որ Ձեր ղեկավարած գերատեսչությունում սկսել են ռուսերենով խոսել, որպեսզի Ձեզ դուր գան, Ալթունյանը խոստովանեց, որ ինքը հայերենին վարժ չի տիրապետում և նոր է փորձում զարգացնել իր հայերենը. «Ասեմ, որ զգում եմ նման բան և ինձ վրա աշխատում եմ, որ ամբողջովին հայերենի անցնեմ՝ չնայած ԵՏՄ-ին…»։ Փաստորեն Հայաստանի կառավարության անդամը մեր պետական լեզվին նորմալ չի տիրապետում։ Ի դեպ, լուրեր կան, որ ՀՀ կառավարության անդամներին ընտրելիս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնական նախապայմանը եղել է թեկնածուների՝ ռուսերենին գերազանց տիրապևոելը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: