«Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը ցավում է Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի առիթով։
Նա կարծում է, որ ԱԻՄ նախագահի մահվանից հետո Երեւանում պետք է տեղադրվի նրա արձանը որպես անկախության խորհրդանիշի։
Սակայն նա իր ձայնը չի տա Պարույր Հայրիկյանին։
Հրանտ Վարդանյանը ձայնը տալու է Սերժ Սարգսյանին, քանի որ նրա պաշտոնավարման ընթացքում իր բիզնեսն առաջընթաց է ապրել,-գրում է a1plus.am-ը։
Ի դեպ, նրա երկու որդիները այլեւս պատգամավոր չեն, քանի որ զբաղված են ընտանեկան բիզնեսով։ Ըստ «Գրանդ Հոլդինգ»-ի նախագահի՝ եթե նրանք կրկին պատգամավոր դառնային, այդ ծանրաբեռնվածության արդյունքում չէին կարող այնպես անել, որ ընկերության արտահանման ծավալներն այդքան ավելանան։


