Այսօր՝ ժամը 06։30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, 23-ամյա Արամայիս Արզումանյանի անվամբ անձնագիր, բջջային հեռախոս, որում հայտնաբերվել է նաև SMS հաղորդագրություն։
Ոստիկաններն ու քննիչները կարծում են, որ ինքնասպանություն գործելուց առաջ Ա. Արզումանյանը հաղորդագրություն է գրել հեռախոսի մեջ, որով խնդրել է իր կատարած քայլի համար ոչ ոքի չմեղադրել։ Նա, մասնավորապես, գրել է.
«Եթե կարդաք, չգիտեմ՝ կհասնի ձեզ, թե չէ, բաց ոչ մեկին չմեղադրեք, ես եմ մեղավոր իմ դժբախտությունների մեջ, էլի չարդարացրի ոչ մեկի հույսերը, բայց, հավատացեք, որ շատ էի ուզում ...»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։