Այսօր Երևանում բացվեց սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում էին ՀՀ և ՀԱՊԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ցուցահանդեսը բացվեց հատուկ ջոկատայինների ցուցադրական ելույթով, փորձարարական միջոցառումներով:

Հյուրերի կողմից կարմիր ժապավենը կտրելուց հետո Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, նրա տեղակալները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները մտան ցուցասրահ, որտեղ ներկայացված է ավելի քան 50 ընկերությունների ռազմատեխնիկական արտադրանք՝ 9 երկրից:

Մասնավորապես առանձնանում են զրահատանկային ու հրթիռա-հրետանային սպառազինություններն ու ռազմական ավիացիայի ոլորտի նորամուծությունները:

Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 15-ը: