«Ես ոչ թե լքում եմ ընտրապայքարը, այլ՝ հակառակը, մնում եմ ժողովրդի հետ »,- նշում է ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Արամ Հարությունյանի խոսքերով ընտրություններից հետո քաղաքական դաշտում բյուրեղացում է լինելու. «Շուտով կգան մարդիկ, որ ոչ թե երենց սեփական խնդիրները կլուծեն, այլ կգործեն հանուն հայրենիքի»:

ՀՀ նախագահի թեկնածուն հայտարարեց, որ իր պայքարը փողոցային չէ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածուն հայտարարել էր, որ փետրվարի 7-ին ԿԸՀ-ի դիմաց հացադուլ է անելու,իսկ հաջորդ օրը հանելու է իր թեկնածությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ մինչ հացադուլը կայցելի Անդրես Ղուկայսնին: