Րոպեներ առաջ տրվեց «Տաշիր 2013» մրցանակաբաշխության մեկնարկը: Լիլիթ Հովհաննիսյանը մրցանակաբաշխությանը հանդես եկավ յուրահատուկ տեսքով: Ներկայացրեց «Ես եմ հորինել» եւ «Թե աղջիկ լիներիր» երգերից հատվածներ, որի ժամանակ 4 անգամ բեմում զգեստափոխվեց:
Սակայն երգչուհին կենդանի ձայնով չերգեց: «Թե աղջիկ լինեի» երգի ընթացքում ձայնագրության մեջ հնչեց «շնորհակալություն» բառը, սակայն տեսախցիկը ֆիկսեց նրա փակ բերանը: