Քիմ Քարդաշյանը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել Փարիզում տեղի ունեցած հարձակման հետևանքով ստացած շոկային վիճակը: Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ռեալիթի-շոուի աստղին մոտ կագնած աղբյուրները նշում են, որ չնայած ընտանիքի և ընկերների մեծ աջակցությանը, Քիմն րեն անվտանգ չի զգում: Նշվում է նաև, որ 35-ամյա աստղը դիմել է հոգեբանի, քանի որ վերջինիս մոտ նկատվում են պարանոյայի նշաններ: Նա չի կարողանում նորմալ քնել և վերստին մտաբերում է կատարվածի մանրամասները: