ԱԺ արտահերթ նիստին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բնակիչները փակել էին մայրուղին և պնդում էին, որ Պաշպանության նախարարության մատակարարներ գերշահույթներ են ստանում, մինչդեռ իրենցից գնում են ցածր գնով՝ 40-45 դրամով:
Փաշինյանը պարզել էր, որ իսկապես մատակարարները ՊՆ-ին են վաճառում կարտոֆիլը կիլոգրամը 80-ից 104 դրամով:
«Այստեղ լուրջ խնդիր կա, ԱԺ-ն և պատգամավորները խորհրդակցությունների շարք պետք է սկսեն, գյուղացիները հերթական անգամ կանգնած են սնանկացման շեմին»,-ասաց նա: