Երևան-Սևան ճանապարահին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցած վթարից մահացած 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի էր: Նա սովորում էր համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում:
Ավտովթարից տուժած նրա եղբայրը՝ Հրանտ Գասարյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող է: Նա Հրազդան ԲԿ-ից տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, նա ունի գանգուղեղային վնասվածք, նրա վիճակը կայուն է:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն։ Քննություն է տարվում` պարզելու վթարի պատճառները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 7 մարդ:


