Հոկտեմբերի 19-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 19-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում‵ ձյուն: 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-ին էապես չի փոխվի, 20-22-ը կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև, 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: