Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է ուկրաինական Պրեմիեր լիգայի հերթական տուրի Զապորոժիեի «Մետալուրգի» դեմ հանդիպմանը (3-3):
- Հենրի'խ, ի զարմանս շատերի, գրեթե ողջ խաղի ընթացքում «Մետալուրգը» հաշվի մեջ առջևում էր, դա ինչի՞ հետ էր կապված:
- Նրանք լավ էին հակագրոհում, որի շնորհիվ էլ կարողացան մի քանի անգամ աչքի ընկնել: Բայց ամենից առաջ դրանք մեր սխալներն էին, որը մրցակիցը կարողացավ օգտագործել: Իսկ մենք, ցավոք, չկարողացանք մեր իսկ ստեղծած պահերը իրացնել: Չնայած ամբողջ խաղի ընթացքում թիմը ձեռքերը չծալեց և ցանկանում էր հաղթել:
- Ի՞նչը չբավականացրեց հաղթանակի համար:
- Չկարողացանք հաղթել, քանի որ չիրացրեցինք բավարար թվով ստեղծված գոլային հնարավորությունները: Չնայած երեք գոլ խփեցինք, բայց կարծում եմ, որ գրոհելիս դանդաղ էինք գործում:
- Հաջորդ խաղում ձեզնից այլ տրամադրվածություն սպասե՞նք:
- Անկասկած: Ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք և ուրախացնենք թե' մեզ, թե' մեր երկրպագուներին:
ArmFootball.com