«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների շուրջ խորհրդարանական 5 խմբակցությունների միջև քննարկումներին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Ես որտեղից դուրս եմ գալիս, խնդիրները լուծվում են»:

«ՉԻ» – Ըստ երևույթին, Գալուստ Սահակյանին պետք է խնդրենք, որ ինքն իրեն հռչակի ղարաբաղյան հակամարտության լիարժեք կողմ, մասնակցի բանակցություններին և անմիջապես դուրս գա բանակցային գործընթացից: Խնդիրները միանգամից կլուծվեն:

Բայց պատկերացնո՞ւմ եք, թե դրանից հետո ինչ պահանջարկ կվայելի Գալուստ Գրիգորիչը: Ով ինչ պրոբլեմ ունենա՝ նրան կներգրավի այդ խնդրում, հետո կխնդրի դուրս գալ և վերջ:

Ըստ էության՝ այս վիճակը միայն մի հանգուցալուծում ունի: Գալուստ Սահակյանին պետք է խնդրել, որ անմիջապես դուրս գա Հայաստանից: Եթե չենք սխալվում՝ սա կոչվում է «համապարփակ և ամբողջական լուծում»:

Իսկ թե Հայաստանից ինչ ուղղությամբ դուրս կգա՝ դա արդեն արտգործնախարարության իմանալիքն է: Հայաստանը թշնամիների պակաս երբեք չի ունեցել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: