Հունիսի 9-ին Լրանում է Ջոնի Դեպի 50 ամյակը,ինչի կապակցությամբ բրիտանական հնէաբանները որոշել են դերասանին թագավորական նվեր կատարել և նրա անունով կոչել վերջերս հայտնաբերված հոդվածոտանիների հին տեսակներից մեկը: Կենդանու վերջավորությունները նման են մկրատների: Տեսնելով դրանք` Լոնդոնի թագավորական քոլեջի կենսաբանը Դևիդ Լեգը հիշել է Թիմ Բերտոնի « Էդվարդ ձեռքեր- մկրատներ» կինոնկարը Ջոնի Դեպի դերակատարությամբ: Հայտնաբերված կենդանին,որը մոտ 505 մլն տարվա պատմություն ունի, ստացել է  Kooteninchela deppi անունը: Համաձայն գիտնականների սա ամենալավ ձևն է դերասանի նկատմամբ իրենց հարգանքը արատահայտելու համար:

Թե ինչպես է այդպիսի նվերին վերաբերվում Ջոնի Դեպը դեռևս չի նշվում: Ընդ որում նա առաջինը չէ, որի անունով կոչում են կենդանիների հին տեսակներ: Նրանց շարքում արդեն հայտնվել է Մայքլ Ջեքսոնը, Բեյոնսեն, Ramones, Sex pistols և Rolling Stones խմբերը: Այս մասին հաղորդում է Tele.ru-ն: