«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեև ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը չի շտապում արագ կադրային փոփոխություններ անել, սակայն որոշ աշխատակիցներ արդեն իսկ «ճամփա» են ընկել և սրտատրոփ սպասում են, թե երբ կլինի իրենց ազատման հրամանը: Ավելին` արդեն քննարկում են, թե պոտենցիալ հեռացողների տեղն ովքեր են բազմելու:

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջին հեռացողները կլինեն ՊԵԿ նախագահի առաջին տեղակալները՝ Արմեն Ալավերդյանը և Արթուր Աֆրիկյանը, օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանը: Արթուր Աֆրիկյանի փոխարեն հնարավոր է նշանակվի Արարատյան մաքսայինի պետ Սամվել Ավետիքյանը: Նա բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վարդան Հարությունյանի հետ: ՊԵԿ նախագահի ապագա տեղակալն ազգակցական կապեր ունի երգչուհի Ռուզաննա Ավետիքյանի հետ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: