Սյունիքի մարզի 48-ամյա բնակիչը մեղադրվում է 22-ամյա համագյուղացու նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ տղամարդը բռնի գործողություններ կատարելու դիտավորությամբ իրենց գյուղի անասնագոմ է կանչել համագյուղացի 22-ամյա երիտասարդին և բռնության գործադրմամբ սեքսուլ բնույթի գործողություններ կատարել:
48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով), որը նախատեսում է պատիժ՝ 3-6 տարի ժամկետով: Նա կալանավորված է: