Մենակ մի բան չհասկացա: Երեկ հայկական դիրքերի վրա կատարվեց ադրբեջանական բանակի հերթական դիվերսիոն գործողությունը, մեր զինվորները իդեալական կանխել են թշնամուն, վերջինս ունեցել է զոհ ու վիրավորներ, հայկական կողմից չկա ո՛չ զոհ, ո՛չ վիրավոր: Հիմա հարց՝ ու՞ր են բանակի մասին մտածող այն բոլոր մարդիկ, ովքեր ամեն անգամ առիթը բաց չեն թողնում աղմկելու, թե մեր երեխեքին սպանում են, բանակը թույլ է և այլն: Ինչի՞ չեն անդրադառնում իդեալական կատարած պաշտպանությանը, ինչի՞ շնորհակալություն չեն հայտնում սպաներին ճիշտ մարտ վարելու ու զոհեր չտալու համար: Վերջապես ինչու՞ մի կես բերան չեն հիշում մեր հետախույզներին, որ կարողացել են պարզել հարձակման օրը ու ժամը՝ այդպիսով լիքը կյանքեր փրկելով: Անպատասխան հարցեր:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: