Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ կործանելու է թուրքական այն ինքնաթիռները, որոնք կշարունակեն ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքում:
Թուրքիան ԱՄՆ-ի ստեղծած հակաահաբեկչական կոալիցիայի անդամ է, որը նպատակ ունի հարվածել բացառապես ահաբեկչական խմբավորումներին, մասնավորապես՝ ԻՊ-ին և «Ջաբհաթ ան-Նուսրային», սակայն այդ գործողությունների շղարշի ներքո թուրքական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել քրդական ջոկատների ուղղությամբ:
Լավրովն իր հերթին մեկնաբանել է Սիրիայի ՊՆ հայտարարությունը և ասել է, որ Սիրիան սուվերեն պետություն է, ՄԱԿ անդամ է և պահպանում է իր սուվերենությունն իր ցամաքային և օդային տարածքի վրա: Այսպիսով՝ Լավրովը փորձել է Թուրքիային հասկացնել, որ իրենք դեռ չեն մոռացել ՍՈՒ-24-ի պատմությունը:
Փաստացի, Լավրովը կողմ է արտահայտվել Սիրիայի ՊՆ հայտարարությանը: ՌԴ-ԱՄՆ հարաբերություններն էլ լարված են, իսկ Թուրքիան ցանկանում է ընկերություն անել և՛ առաջինների, և՛ երկրորդների հետ, իսկ նրան հստակ հասկացնում են, որ պետք է ընտրի այս կամ այն կողմը:
Էդգար Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից: