Զորային հրաձգարանի ուսումնական մարտավարական դաշտում անցկացված մեկամսյա ճամբարային հավաքների նպատակն էր անձնակազմի մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը:

Հավաքների շրջանակում անցկացված տեսական ու գործնական մարզումների, սպառազինության, ռազմական տեխնիկայի, անձնակազմի ստուգատեսների, ինչպես նաև գիշերային վարժանքների միջոցով բարձրացել է անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ներդաշնակվել են հրետանային ստորաբաժանումների գործողությունները, ամրապնդվել են հրամանատարական կազմի մարտավարական-մասնագիտական ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները: