«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշեն թաղամասի, Նուբարաշենի խճուղու, Գաջեգործների 1, 2, 3, 4, Նոր Արեշի 7, 9, 11, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 46, 48, 50 փողոցների, Նոր Արեշի 20 փողոցի նրբանցքի, Դավիթ Բեկ փողոցի 10-40 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: