Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյա նիստը: Գրանցվել է 99 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
ԱԺ քառօրյա նիստը՝ ուղիղ
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ի նիստում պատգամավորները քննարկել են «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը լրացվել է նոր հոդվածներով և լրամշակվել է: