Կաննի կինոփառատոնի ժամանակ տեղի է ունեցել թվով երկրորդ առևանգումը: Այս անգամ ավազակային հարձակման զոհ է դարձել ամենախոշոր չինական կինոարտադրության փոխնախագահ ժանգ Ցիանը, որը մամլո կոնֆերանսի ժամանակ պետք է ներկայացներ ամերիկացի դերասան Կիանո Ռիվսի ռեժիսորական դեբիուտը: Նրա ամբողջ ուզեբեռը հյուրանոցի համարից առևանգվել է:
Կինոմամագնատը հրաժարել է մասնակցել մամլո կոնֆերանսից որպես բողոքի ակցիա կինոփառատոնի կազմակերպիչների դեմ: Այս մասին նշում է The Holliwood Reporter-ը:
Չժան Ցյանը տեղի ունեցածի մասին պատմել է Weibo իր միկրոբլոգի օգնությամբ: Նրա խոսքերով, երբ նա վերադարձել է ճաշից, ապա իր հյուրանոցային սենյակի դուռը բաց է գտել, իսկ բոլոր ապրանքները առևանգված են: Չինական կինոմատոգրաֆիստին վրդովվել է հյուրանոցի աշխատակիցների վարվեցողությամբ, որոնց անվանել է «ինքնահավան»:
Սպասվում էր, որ երկուշաբթի օրը Չժան Ցյանը ամերիկացի կինոդերասան Կիանո Ռիվսի հետ միասին կներկայացնի վերջինիս ռեժիսորական դեբյուտը` «Մարդը Թայ Չիից», որի պրոդյուսերությունը կատարել է չինական պետական հեռուստաընկերություն China Film Group-ը ամերիկյան մի շարք կինոընկերությունների հետ համատեղ:
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է առևանգման Կաննի կինոփառատոնի ժամանակ: Ացած շաբաթվա վերջում անհայտ անձինք առևանգել էին Chopard կազմակերպության զարդերով երկաթե պահարանը: