Երեկ հայտնի դարձավ, որ Լֆիկ Սամոյի սև գործերի նախկին մենեջերներից մեկը՝ Ձկնկուլ մականունով, սպանվել է Մոսկվայում։
Այս մարդը, ով ժամանակին Լֆիկի բոլոր անօրինականությունների մասնակիցն էր, տարբեր տեսակի զանցանքների կատարածուն, իսկ այդ աշխատանքի դիմաց Լֆիկը նրան բիզնեսներ էր «փայ հանում», մի քանի ամիս առաջ ինքը հայտնվեց իր շեֆի թիրախում։ Ձկնկուլը նույնիսկ տեսախցիկի առջև պատմել է լրատվամիջոցներից մեկին, թե ինչպես է Լֆիկը նրանից խլել իր բիզնեսները, որոնք ժամանակին իրենք հավանաբար խլել էին մեկ ուրիշից։
Բայց այստեղ ուշագրավն այն է, որ Լֆիկի նախկին թիմակցի հայտարարությունների հիման վրա ՀՔԾ քրեական գործ էր հարուցել, սակայն նրա սպանությունից ընդամենը օրեր առաջ այն կարճվել էր։ Հաշվի առնելով Լֆիկի և իր նախկին թիմակցի միջև այս բավականին աղմկահարույց կոնֆլիկտը՝ Ձկնկուլի սպանության գործով Լֆիկը առնվազն պետք է կանչվի հարցաքննության։ Հակառակ դեպքում ևս մեկ անգամ կապացուցվի, որ մեր երկրում օրենքը չի տարածվում իշխանավորների վրա, իսկ իրավապահ մարմինները ծախու են։
Կարեն Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից: