Թուրքիայում հաստատված սիրիացի անչափահաս փախստականներին ապօրինի կերպով շահագործելու պատճառով որոշակի խնդիրների առջև են հայտնվել հագուստ արտադրող այնպիսի աշխարհահռչակ ընկերություններ, ինչպիսիք են՝ Marks & Spencer, Zara, Mango բրենդներն, ինչպես նաև` Asos համացանցային խանութը:
Մասնավորապես, բրիտանական BBC լրատվամիջոցի «Պանորամա» հաղորդաշարի շրջանակներում հաղորդվել է, որ Թուրքիայի տարածքում գործող վերոնշյալ ընկերություններին պատկանող ձեռնարկություններն ընդունվածից էականորեն ցածր ժամավճարով, աշխատանքային և սոցիալական իրավունքների կոպիտ ոտնահարումներով շահագորել են այդ երկրում հաստատված սիրիացի փախստականներին, հատկապես անչափահասների:
Բնականաբար, ընկերությունները շտապել են արձագանքել հրապարակմանը՝ հիմնավորելով խնդիրն իրենց անտեղյակությամբ և խոստանալով՝ անհապաղ կերպով ստուգել ներկայացված փաստերի իսկությունը:
Հարկ է նշել, որ աշխարհի բազմաթիվ երկրներում միգրանտները համարվում են որպես էժան և շահավետ աշխատուժ, մինչդեռ բնականաբար նրանց հնարավորությունների օգտագործման չարաշահումը հատկապես հայտնի ընկերությունների կողմից հազվադեպ է նկատվող երևույթ է:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: