ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստի ընթացքում գործադիրի հավանությանը ներկայացրեց հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և տուժած անձանց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին նախագիծը։ Նախագիծն արժանացավ գործադիրի հավանությանը:

Համաձայն դրա՝ ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1 մլն 500 հզր. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազար դրամ, Հայաստանում և Ռուսաստանում հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր տուժած ուղևորին` 100 հազար դրամ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել էր 5 մարդ: