Շտապ...
Բարիներ ջան,
Զովունիում մի ընտանիք կա, որ ծայրահեղ վիճակում է և այս պահին սննդի ու վառելափայտի կարիք ունի։
Ընտանիքում ապրում են հայրը մայրը ու 2 փոքրիկ աղջնակները, որոնցից մեկն, ավաղ հիվանդէ և շտապ վիրահատության կարիք ունի։ Հայրը հաշմանդամ է և ծանր աշխատանք չի կարողանում կատարել, իսկ ստացված փոքրիկ եկամուտն էլ ծնողները խնայում են աղջկա վիրահատությա ն համար։ Մայրը շատ է խնդրում առաջնահերթ սննդով օգնել, որ բալիկները սովից չթուլանան։ Ընտանիքը նաև վառելափայտի կարիք ունի։ Բալիկները մրսում են։
Բոլոր նրանք , ովքեր կցանկակն օգնել, կարող են ինձ անձնական նամակ գրել՝ մայրիկի կոնտակտները փոխանցեմ
Լիլիթ Սյունի Հակոբյանի ֆեյսբուքյան էջից: