Այս օրերին անցկացվող և մեծ հետաքրքրություն վայելող ամենամյա «Made in Armenia» էքսպո-ցուցահանդեսի մասնակիցներից էր նաև «Մոշն Թայմ» գովազդային ընկերությունը, որը մատուցում է հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին գովազդի պատրաստման տեղադրման, ոչ ստանդարտ գովազդային և հարակից այլ ծառայություններ:
Էքսպոյի ընթացքի ամենահետաքրքրական պահերից էր «Մոշն Թայմ» ընկերության կողմից կազմակերպած խաղարկությունը, որին մասնակցեցին էքսպոյին ներկայացված ընկերությունները: Հաջողակները, ովքեր առավել լավ դրևսևորեցին իրենց «դարթս» խաղի սկզբունքով անցկացվող մրցույթի ընթացքում, ստացան հնարավորություն օգտվելու Մոշն Թայմ ընկերության ծառայություններից զեղչային հիմունքներով կամ բոլորովին անվճար: Վերջիններիցս էր նաև «Ղարաբաղ Կարպետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը, ով ձեռք բերեց ավտոբուսի ներսում 20 հատ անվճար անկյունային գովազդ տեղադրելու հնարավորություն: