«ՊՆ-ն շարունակում է պրիմիտիվ գողությունների շրջանակներում թանկ ավիատոմսեր գնել։ Օրինակ, հոկտեմբերի 24-27-ի համար «Ավիատար գրուպից» Մոսկվայով դեպի Ֆրանկֆուրտ և հետադարձի տոմսը գնել Է 897 հազար դրամով կամ 1700 եվրոյով։

Նախարարությունն այս անգամ ազնվաբար նշել է, որ տոմսը բիզնես դասի է։ Ամենայն հավանականությամբ, այդ թանկարժեք տոմսը գնվել է ԶՈԻ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի համար, քանի որ նա հոկտեմբերի 25-26-ը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում պետք Է մասնակցեր Եվրոպական, բանակների 23-րդ ամենամյա համաժողովին։ Համեմատության համար կարող ենք նշել, որ եթե մենք նույն չվերթով տոմսը գնենք հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ի համար, ապա էկոնոմ դասի մեկ տոմսը կարժենա մոտ 450 Եվրո կամ 240.000 դրամ, այսինքն 3-4 անգամ էժան: Իսկ նոյեմբերի 2-6-ին Մոսկվայով հետադարձով Բրյուսել էկոնոմ դասի մեկ տոմսի համար ՊՆ-ն վճարել է 423 հազար դրամ կամ 800 եվրո այն դեպքում, երբ նույն օրերի համար այսօր էլ հնարավոր է տոմս գնել կրկնակի էժան 400 եվրոյով, կա 200.000 դրամով»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: