-Առաջիկա երկու ամիսները շատ դժվար կլինեն ինձ համար: Զգում եմ, որ իմ կարիերայում հասել եմ ամեն ինչի: Ես ցանկանում էի հեռանալ որպես չեմպիոն ու դա ստացվեց,-այս մասին խոսել է «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը և մեկնաբանել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստի կարիերան ավարտելու իր որոշումը:

«Ես դժգոհ չեմ կարիերաս ավարտել մի ակումբում, որտեղ ես ընդամենը մի քանի ամիս եմ անցկացրել, սակայն ինձ այնպես են վերաբերվում, կարծես այստեղ եմ խաղում արդեն 10 տարի»,- ասել է նա:

Հրաժեշտի խաղի գիշերը անքուն է անցել: Այն առանձնահատուկ էր, քանի որ ես ավարտում եմ կարիերաս: Ինձ միայն մեկ խաղ է մնացել, իսկ հետո' վերջ,- եզրափակել  է նա: