«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին ԳՄ անդամների բարձրացրած հարցին։ Նախագահը դրական է արտահայտվել Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ այդ մասին տեսակետ կհայտնի օրերս։

ԳՄ-ում «Ժամանակ» -ի աղբյուրները հայտնում են սակայն, որ Սերժ Սարգսյանի խոսքից պարզ է դարձել, որ մեծ հաշվով իշխանությունը դեմ չի լինի Ծառուկյանի վերադարձին և խնդիրը կարելի է համարել լուծված»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: