«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի շուրջ ստեղծված իրավիճակը:
-Ես խոսել եմ Անչելոտիի հետ, ով ինձ խոստովանեց, որ ցանկանում է գլխավորել «Ռեալը»: Սակայն ես պատասխանեցի նրան, որ ինքը պայմանագիր ունի «ՊՍԺ»-ի հետ: Այնպես որ, սա նրա խնդիրն է, քանի որ մենք սովոր ենք հարգել պայմանագիրը ու նրա համար, որպեսզի շարունակենք առաջ ընթանալ միասին, պատրաստ ենք նոր համաձայնագիր առաջարկել,- այս մասին հաղորդում է Bein Sport-ը: