Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո անդրադարձել է հայկական ֆուտբոլին առնչվող մի շարք հարցերի:
Խոսելով առաջիկայում Հայաստանի հավաքականը գլխավորող Արթուր Պետրոսյանի մասին՝ Հայրապետյանը նշել է մանրամասները.
«Ես նշանակում եմ մարզիչ, ինքն ընտրում է օգնականներին և ձևավորում է երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը: Պետրոսյանը մարզչական մեծ փորձ է ձեռք բերել: Գտնում եմ, որ ժամանակն է:
Մարզչի հետ կքնվելու է 2 տարվա պայմանագիր: Ես առաջարկել եմ 4 տարվա պայմանագիր, սակայն նա հրաժարվել է՝ ասելով, որ եթե ստացվի, կերկարաձգենք:
Արթուր Պետրոսյանին ազատություն է տրված ֆուտբոլիստների ընտրության հարցում: Չեն հրավիրվի այն խաղացողները, որոնք, գտնում եմ, խախտել են հավաքականի կարգապահությունը և վնաս են բերել ազգային թիմին. օրինակ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը. իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել նրանց: Նրանք չեն կարող լինել ազգային հավաքականում:
Հավաքականի մարզիչ ոչ ոք չի ցանկանում աշխատել. Վարդան Մինասյանը չի ուզում հավաքականի անուն լսել:
Երբ ՀՖՖ-ն օտարեկրացի նախագահ կգլխավորի, կունենաք օտարերկրացի գլխավոր մարզիչ: Ցանկություն չունեմ այլազգի մարզիչ բերել: Նրանք միայն վնաս են տալիս: Պիտի անպայման օտարերկրացի՞ լինի»: