Լրագրողները ՀՖՖ նախագահ Նեմեց Ռուբոյին հարցրել են Ռոբերտ Արզումանյանի և Յուրա Մովսիսյանի՝ հավաքական չհրավիրվելու մասին: Սա պատասխանել է, որ անկախ գլխավոր մարզչի որոշումից՝ ինքը թույլ չի տալու այդ խաղացողներին հրավիրվել ազգային թիմ. «Արթուր Պետրոսյանին ազատություն է տրված ֆուտբոլիստների ընտրության հարցում: Չեն հրավիրվի այն խաղացողները, որոնք, գտնում եմ, խախտել են հավաքականի կարգապահությունը և վնաս են բերել ազգային թիմին. օրինակ՝ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը։ Իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել նրանց»:

Ի՞նչ իրավունքի մասին է խոսում սա, ՀՖՖ նախագահին ո՞վ է իրավունք տվել խառնվելու հավաքականի ֆուտբոլիստների, կազմի, տակտիկայի հարցերին, դեռ մի բան էլ՝ որոշումներ ընդունել, թույլ տալ կամ չտալ...

Գլխավոր մարզիչ, դե արի ու թիմ կառուցիր, աշխատիր ֆուտբոլային այս դեսպոտիզմի պայմաններում... Էլ ինչ ֆուտբոլի զարգացման մասին է խոսքը...

Համլետ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից: