Ստամբուլում օրերս անցկացվելու է Թուրքիա - Ադրբեջան - Վրաստան գործարար համաժողովը։ Իրականում նման համաժողովներ, հանդիպումներ շատ են տեղի ունենում և սովոևական են Վրաստանի և մեր երկու հարևան թուրքական պետությունների միջև։
Թե որքանով է իրականում շահում Վրաստանը այս երկու երկրների հետ տնտեսական համագործակցությունից, սա դեռ երկար քննարկման առարկա, բայց այն, որ Թուրքիան և Ադրբեջանը այս համագործակցությունից շատ ավելի շատ են շահում քան Վրաստանը, սա միանշանակ է։ Իրականում հիմա վրացական ողջ տնտեսությունը անասելի մեծ կախվածության մեջ է թուրքական այս երկու պետություններից, դե ասածիս հիմնավորման համար բավական է բերել այն օրինակը, որ ադրբեջանական հայտնի նավթային Սոքար ընկերությունը Վրաստանի թիվ մեկ ամենախոշոր գործատուն է։
Բայց եթե այս տնտեսական կախվածությունից էլ վերանանք, Վրաստանն այսօր թուրքականա մշակութային, քաղաքաական և քաղաքակրթական լուրջ ազդեցության տակ է։ Եվ Վրաստանում վերջին շրջանում հակաիսլամական տրամդրություններն ու հարձակումները այն բանի վառ վկայությունն են, որ սա շատ լավ հասկանում է նաև վրացական հասարակությունն ու քաղաքական մի շարք ուժեր։
Հ. Գ. Կարծում եմ ավելորդ է խոսել այն մասին Վրաստանի թուրքացումը մեծ, աներևակայելի մեծ սպառնալիք է Հայաստանի համար, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շատ լավ են գիտակցում Հայաստանի վերջնական շրջափակման գործում Վրաստանին կախվածության մեջ գցելու նշանակությունը։
Հ.Գ.Գ. Սա պետք է նկատի ունենա մեր պետությունը և հայ-վրացական հարաբերություններին նոր որակ հաղորդելու նախաձեռնություն վերցնի իր վրա։
Կարեն Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից: