Կասիլյասը ծնվել է 1981 թ. մայիսի 20-ին Մադրիդում: Իկերը իր ամբողջ կարիերան անցկացրել է Մադրիդի «Ռեալում», որտեղ հայտնվել է 8 տարեկան հասակում: 1999/2000 թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում, փոխարինելով Բոդո Իլլգներին, Կասիլիասը օգնում է թիմին հաղթել «Վալենսիային»: 2000թ. Կասիլյասը որպես պահեստային դարպասապահ Իսպանիայի ազգային հավաքականի հետ մեկնում է Եվրոպայի առաջնությանը և դուրս է գալիս խաղադաշտ:
Իկերը 2011/2012թթ-ին Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» հետ դառնում է չեմպիոն, հավաքականի հետ 2008-ին`Եվրոպայի, իսկ արդեն 2010 թ-ին` աշխարհի չեմպիոն: Նույն տարում ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվում է լավագույն դարպասապահ: Երկու տարի անց`2012 թվականին հավաքականի հետ հաղթանակ են տոնում նաև Եվրո-2012-ում: