Հոկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի վրա գտնվող «Օլե» գիշերային ակումբի մոտ վիրավոր քաղաքացի կա, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ոստիկանները նշված ակումբի մոտ հայտնաբերել են Աբովյանի բնակիչ, 31-ամյա Մամիկոն Գրիգորյանին, ում ձախ ականջի հատվածում դանակ է խրված եղել։ Շտապ տեղի ոստիկանապետի ուղեկցությամբ Աբովյանի շտապ օգնության բժիշկները վիրավորին տեղափոխում են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ, կայքի տեղեկություններով, վիրահատությունը տևել է 8 ժամ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։