Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի սպաների և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցվելիք նոր բազմահարկ բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Վիտալի Գրիգորյանցին նախաձեռնության իրականացմանն աջակցելու համար` նշելով նման ծրագրերի պահանջվածությունն ու կարևորությունը:

Արարողությանը մասնակցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: