Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր քննարկվում է կառավարության բյուջեն: Պատգամավորների մասնակցությամբ փակ ռեժիմով քննարկվում է պաշտպանության ոլորտին հատկացվող գումարների հարցը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այս տարի ոլորտի բյուջեի ավելացում չի սպասվում:

«Կարող եմ ասել, որ բյուջեի մեծ ավելացում այս տարի չի սպասում: Այն ինչ նախատեսվում է բնականոն աճի շրջանակներում է, բայց մենք ունենք ներքին լուրջ վերաբաշխումներ՝ կապված խնայողությունների հաշվին մարտական պատրաստվածության և սպառազինության հետ, ինչպես նաև ներսում սպառազինության վրա գումարների ավելացման առումով: Սա ՊՆ քաղաքականությունն է և այդ քաղաքականությունը պահվելու է եկող տարում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների մյուս հարցերին: