Բարդինյան շրջանի Քեթելփարախ գյուղի բնակիչ Սեյֆադդին Գարաևը կացնով սպանել է իր դստերը՝ Սիմանին, հաղորդում է «aze.az» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ-ին:
Աղջկան սպանելուց հետո տղամարդը մեղայականով ներկայացել է շրջանային ոստիկանություն և հանձնվել իրավապահ մարմիններին: Նա հայտարարել է, որ այդ հանցագործությունը կատարել է խանդի հողի վրա:
Հարուցվել է քրեական գործ: Իրականացվում են քննչական գործողություններ: