«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի շուրջ հասունացող բունտը նոր երանգներ է ստանում։ «Ժամանակ»-ը գրել էր, որ ՀՎԿ-ին միացած կուսակցություններին Արթուր Բաղդասարյանը տարբեր պաշտոններ ու հատկապես անցողիկ տեղեր է խոստացել ընտրություններին, սակայն երբ ցուցակի նախնական տարբերակը կազմվել է, ՀՎԿ-ին միացած կուսակցություններից ոչ մեկ ցուցակում չի եղել։ Վերջիններս էլ պատրաստվում են արտահերթ համագումար հրավիրել և Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել։

Շաբաթ օրը մի քանի կուսակցություններով Արթուր Բաղդասարյանից գաղտնի ժողով են արել և որոշել իրենց անելիքները։ Կուսակցություններից մի քանիսի ղեկավարները բավականին վճռական են տրամադրված, սակայն որոշներին այս աղմուկից հետո ՀՎԿ-ի կողմից համոզելու և նույն խոստումներով խաբելու փորձեր են կատարվում։

Դրա վառ ապացույցը «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանի և «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի հրապարակային բանավեճն է։ Վերջինս Արմենուհի Ղազարյանին հորդորել է ՀՎԿ-ին միացած 12 կուսակցության անունից հանդես չգալ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: