ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու որոշում է ընդունել:
Որոշման համաձայն՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի թվաքանակը կրճատվում է 37-ով, իսկ տարածքային ստորաբաժանումների թվաքանակը կրճատվում է 34-ով:
Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ վարչապետի որոշման մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 59-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» տողում «841» թիվը փոխարինել «807» թվով.
2) «տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներ» տողում «420» թիվը փոխարինել «386» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: