ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել երեկվա տեղումների մասին:
Նա նշել է․ «Գնաց հիստերիկը, աննորմալ ցիկլոն, գնալդ լինի, գալդ չլինի, իսկական աննորմալ, միայն երեկ Երևանում թափվել է ամբողջ նոյեմբեր ամսվա ամսական տեղումների կրկնապատիկի չափ տեղում: Շրջաններում էլ չեմ ասում....»: