2017 թվականի պետական բյուջեում պայմանական 30 միլիարդ լրացուցիչ միջոց չի գտնվել կենսաթոշակների բարձրացման համար, ու դա արտահայտվել է նաև ծախսային քաղաքականության վրա: Լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա նաև նշեց, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագծում 30 տոկոսից ավելին հատկացված է սոցիալական ոլորտին, տոկոսային հարաբերությամբ նույնիսկ մի փոքր ավելին, քան նախորդ տարի: