Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը բյուջեի 2017թ. բյուջեի նախագծի քննարկմանը ներկայացրեց Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարություններին, Ջրային կոմիտեին բյուջեից հատկացվող հիմնական ցուցանիշերը:
Ըստ նրա, Բնապահպանության նախարարությանը 2017թ-ին կհատկացվի 2 մլրդ 941մլն դրամ, նախատեսվում է իրականացնել 20 ծրագիր:
Գյուղատնտեսության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 8,5 մլրդ դրամ, և կիրականացվեն 14 ծրագրեր: Փոխնախարարն ասաց, որ առկա է նվազում 2,4 մլրդ-ով, որը պայմանավորված է նրանով, որ Գյուղնախարարության որոշ ծրագրեր նախատեսված է իրականացնել արտաքին աջակցության ծրագրերի շրջանակներում:
Ի դեպ, Ջանջուղազյանն ասաց, որ պարարտանյութի հատկացումները 650 մլն-ով պակաս կլինեն։ Ջրային կոմիտեին նախատեսված է հատկացնել 17 մլրդ դրամ։