Դիմում է Արաբկիր բհկ-ի սոց. աշխատողը.

Հրատապ: 2015թ. ծնված Սարգսյան Սևադան ունի շնչառական համակարգի խնդիրներ: Երեխան հունիսից առ այսօր ստացիոնար բուժվում է ՞Արաբկիր՞ Բժշկական կենտրոնում, ՞Թոքաբանական՞ բաժանմունքում: Սկզբից ուներ երկկողմանի թոքաբորբ, ինչն արդեն բուժվել է:Այժմ երեխայի մոտ բժիշկները կասկածում են ցիստիկ ֆիբրոզիս /Մուկովիսցիդոզ-շնչառական համակարգի խնդիր է/, ինչը պարզելու համար երեխային անհրաժեշտ է իրականացնելու գենետիկ հետազոտություն՝ Գենետիկայի կենտրոնում, պետք է անցնի ՞Քրտինքի թեստ՞ հետազոտության ՞Մուրացան՞ հիվանդանոցում, որպեսզի կարողանան ճիշտ ախտորոշեն առկա հիվանդությունը և որոշեն բուժման տարբերակը: Դրանք պետպատվերից դուրս են և բավականին գումար արժեն, ինչը Մարտունիում բնակվող 9 հոգանոց ընտանիքի համար մեծ հոգս է, որի հիմնական եկամուտը ՞Փարոս՞ ընտանեկան նպաստն է և երեխայի հորաքրոջ հաշմանդամության թոշակը: Սոցիալական աշխատողը ճշտել է բժիշկների հետ սույն հետազոտությունների արժեքը.

1.Գենետիկ հետազոտությունն արժե մոտ 40.000 դրամ, 2.՞Քրտինքի թեստ՞ հետազոտության արժեքն է մոտ 50.000 դրամ և 3.Ինհալացիա, որն արժե մոտ 35.000 դրամ, որպեսզի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեխայի մայրը գնի և երեխան տանը օգտագործի, բուժվի: Ուստի երեխայի մայրը ՎՏԲ բանկում բացել է հաշվեհամարներ. ստացող՝ Սարգսյան Աիդա Սամվելի՝

AMD-16040076646700,
USD-16040076646701,
EUR-16040076646702,
RUR-16040076646703

Իսկ առձեռն փոխանցումների համար կարող եք պայմանավորվել երեխայի մոր՝ Աիդայի հետ՝ /077/95-80-81 համարով և այցելել ՞Արաբկիր՞ ԲԿ, Մամիկոնյանց 30, ՞Թոքաբանական՞ բաժանմունք, 1-ին հարկ, 108 պալատ:

Օգնենք կարիքավոր ընտանիքներին ֆեյսբուքյան էջից: