Վաղուց էր պարզ, որ Կարեն Կարապետյանի կառավարության խնդրահարույց նախարարներից մեկը առողջապահության նախարար Լևոն Ալթունյաննն է: Առողջապահության սույն մենեջերը ի սկզբանե աչքի ընկավ իր ցինիկ պահվածքով՝ բոլորին վերևից էր նայում և դասեր տալիս: Այնպիսի տպավորություն էր, որ Լ. Ալթունյանը ժամանել է ԱՄՆ-ից և ինչ-որ Նիգերում կամ Բուրկինա-Ֆասոյում նախարար է նշանակվել: Սակայն նրա այսօրվա պահվածքն արդեն վերջն էր: ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս այս ինքնահավանը ցուցադրել է իր անդաստիարակ և անմակարդակ լինելու փաստը ևս: Մահացած ծննդկաններին վերաբերող հարցերին սա տվել է հետևյալ պատասխանը. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները: Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես: Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»: Հետաքրքիր է, իսկ Ալթունյանը նույն պատասխանը կտար, եթե նույն խնդրի հետ հենց իր ընտանիքը առնչվեր: Անմակարդակ նախարարը չի հասկանում, որ իր պահվածքով վիրավորում է ԲՈԼՈՐԻՍ:

Պարզվեց, որ նախարար Լևոն Ալթունյանի համար մարդը տարրական անասուն է, քանի որ նա մարդկանց հաշվում է գլխաքանակով: Լրագրողների մյուս հարցին, որը վերաբերվում էր իր 8 խորհրդական ունենալու հանգամանքին, անլիարժեքության բարդույթով տառապող министр здравоохранения-ն պատասխանել է. «Ես այսօր կհաշվեմ դրանք, և մենք կանդրադառնանք դրան մեր մյուս հանդիպմանը»: Եթե այս ինքնահավանի խորհրդականները մի փոքր ինքնասիրություն ունենան, վաղը ևեթ իրենց հրաժարականի դիմումները կշպրտեն նրա երեսին, որ իմանա, թե «դրանք»-ը ով են: Կամ ո՞վ է դրան թույլ տվել, որ պետբյուջեի հաշվին այդքան խորհրդականներ պահի, որ նույնիսկ չի էլ հիշում, թե քանիսն են նրանք:


Հ.Գ. Դիմում եմ ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանին, ԴՐԱՆ՝ ՀՀ Առողջապահության նախարարին, անհապաղ դուրս շպրտի նախարարությունից, քանի որ նա զավեշտալի կերպար է:

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: