Պորտուգալիայի առաջնության 10-րդ տուրում «Մարիտիմուն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Բրագային»:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է 70-րդ րոպեին:

Ղազարյանը վաղը՝ նոյեմբերի 8-ին է միանալու նախապատրաստությունը շարունակող Հայաստանի ընտրանուն:

10 տուրից հետո «Մարիտիմուն» 13 միավորով 9-րդ հորիզոնականում է: